Հասարակական

Գեղարքունիքի մարզում կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան

ԳԱՎԱՌ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2020 թվականի մայիսի 15-ի դրությամբ կատարվել է 12 հազար 34 հեկտար գարնանացան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Մարտին Պետրոսյանը, 9 570 հեկտար կազմում են գարնանացան գարու, 1 500 հեկտար՝ կարտոֆիլի, 348 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 280 հեկտար՝ ցորենի, 48 հեկտար՝ հնդկացորենի ցանքերը:

«Մայիսի երկրորդ տասնօրյակից, արեւոտ ու տաք եղանակների շնորհիվ գարնանացանը մարզում աստիճանաբար թափ է առնում: Համատարած սկսվել է կարտոֆիլի եւ բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքը, իսկ հացահատիկի ցանքն աստիճանաբար տեղափոխվում է դեպի բարձրադիր գոտիներ: Ամենայն հավանականությամբ, գարնանացանը կավարտվի մայիսի վերջերին»,-ներկայացրեց բաժնի պետը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում