Սպորտ

Արոնյանը կմասնակցի Կարլսենի կազմակերպած առցանց երկրորդ մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Արոնյանը կմասնակցի Կարլսենի կազմակերպած առցանց երկրորդ մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հերթական առցանց մրցաշարը կկազմակերպի, որին կմասնակցի նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հաջորդիվ կազմակերպվելիք մրցաշարը կկրի Lindores Abbey Rapid Challenge անվանումը: Մրցաշարին կմասնակցեն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ի Վենը, Յի Յանին, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Կշիշտով Դուդան, Ալիռեզան Ֆիրուջան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը և Դանիլ Դուբրովը: Այն կմեկնարկի մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին:

Շախմատիստները մեկնարկում կմրցեն արագ շախմատում, որը բաղկացած է 11 պարտիայից: Լավագույն 8 շախմատիստները դուրս կգան փլեյ-օֆֆ:

Եվս երկու մրցաշար պլանավորվում է անցկացնել հուլիս-օգոստոս ամիսներին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում