ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություններ կկայանան ընթացիկ տարվա վերջին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի` ԱԻԲԱ-յի, նիստը նախատեսված է անցկացնել 2020 թվականի դեկտեմբերի 12-13-ին: Համաժողովի ընթացքում ԱԻԲԱ-ի գործկոմը, մի շարք հարցերի հետ մեկտեղ, կընտրի նաև նոր նախագահին:
Ի սկզբանե նիստը նախատեսված էր անցկացնել հունիսի 20-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Սակայն այն տեղափոխվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը