«Դետք» խումբը երաժշտական մրցույթ է հայտարարել երգել սիրող երիտասարդների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփ, ռոք ժանրում ստեղծագործող «Դետք» խումբը երգել սիրող երիտասարդների համար հայտնի (քավր) երգերի մրցույթ է հայտարարել՝ խրախուսելով նրանց յուրովի մեկնաբանել «Դետք»-ի ցանկացած երգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղթողը կստանա նվեր նոր երգի տեսքով՝ ներառյալ մեղեդին, խոսքը, գործիքավորումը, ձայնագրությունն ու հնչյունային կարգավորումները։ Ինչպես նաև ֆոտոսեսիա՝ իր երգը հրապարակելու համար։

«Մենք գիտենք, որ կան շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնք հիմնականում երգում են հայտնի երգեր, որովհետև չունեն սեփականը: Իսկ սեփական երգ ունենալը թանկ հաճույք է. բառեր գրել, երաժշտություն, գործիքավորում, ձայնագրվել և այլն… Եթե դու չես կարողանում այդ ամենն ինքդ անել, դա մոտավորապես արժենում է 2000 դոլար»,-խմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում տեսանյութի միջոցով նշում են «Դետք»-ի անդամներ Արման Պետրոսյանն ու Վահան Կիրակոսյանը:

Կիրակոսյանի խոսքով՝ մրցույթն այն բոլոր տաղանդավոր երիտասարդների համար է, որոնք ցանկանում են ունենալ իրենց սեփական երգը:

Մրցույթի պայմանները շատ պարզ են՝ հարկավոր է տնային պայմաններում տեսաձայնագրել «Դետք»-ի երգերից որևէ մեկի քավր տարբերակը և մինչև հունիսի 15-ը տեղադրել «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի էջերում՝#DETQCOVERհեշթեգով։

Հունիսի 15-ից մինչև հունիսի 30-ը «Դետք»-ի տղաները կընտրեն լավագույն և ամենաշատ հավնությունների արժանացած կատարումը և կհայտնեն հաղթողի անունը։

Անժելա Համբարձումյան

Հայերեն

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը