Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճում վարդեր նվիրեց Նաիրա Զոհրաբյանին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճում վարդեր նվիրեց Նաիրա Զոհրաբյանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի նիստերի դահլիճում ծաղկեփունջ նվիրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ մայիսի 8-ի նիստում Սիմոնյանն իր ելույթում դիմեց Զոհրաբյանին. «Տիկին Զոհրաբյան, ես պետք է քննադատեմ Ձեզ: Օրեր առաջ դուք ինձ քննադատեցիք, եւ ես Ձեզ ասացի, որ միշտ պատրաստ եմ լսել Ձեր խորհուրդը: Հիմա ուզում եմ դրա նաև առարկայական ապացույցը ներկայացնել»:

Այնուհետև փոխնախագահը հեռացավ ամբիոնից, Զոհրաբյանին վարդերի փունջ նվիրեց ու հայտնեց, որ այսօր Նաիրա Զոհրաբյանի ծննդյան օրն է: «Մենք իրար հետ հաճախ վիճում ենք, տարբեր քաղաքական հայացքներ ունենք, տարբեր հարցերի հետ կապված տարբեր մեկնաբանություններ ունենք, բայց այնուամենայնիվ, Ձեր փորձառությունը, Ձեր գեղեցկությունը այս դահլիճում թող անսպառ լինի»,-ասաց Սիմոնյանը:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում