Շուրջ 190 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք. ինչպիսի վերահսկողություն է իրականացվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շուրջ 190 երեխա վերադարձել է իր կենսաբանական ընտանիք, այդ ընտանիքները ստանում են պետական աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Հետևողական լինելով երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց ընտանիք վերադարձնելու հարցում՝ մի շարք միջոցառումներ են իրականացվել այս ուղղությամբ: Շուրջ 190 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք՝ շարունակելով պետական աջակցություն ստանալ: Դա ներառում է բնաիրային ապահովումը, կոմունալների փոխհատուցումը, նյութատեխնիկական աջակցությունը և այլն»,-ասաց Բաթոյանը:

Շարունակվում են աշխատանքները խնամատար ընտանիքների ինստիտուտի ձևավորման ուղղությամբ: Առաջին անգամ կազմակերպվել են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող 25 անձանց համար վերապատրաստումներ: Գործողություններ են իրականացվել որդեգրման գործընթացում ապօրինությունների վերացման, երեխայի որդեգրման իրավունքի իրացման գործընթացի բարելավման ուղղությամբ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հետաքրքրվեց, թե երեխաներին ընտանիք վերադարձնելու, գիշերօթիկների փակման ծրագրի արդյունքում հետո ի՞նչ վերահսկողություն է իրականացվում այդ երեխաների նկատմամբ, հաշվի առնվո՞ւմ են այն հոգեբանական պայմանները, որտեղ ապրում են նրանք:

Բաթոյանն արձագանքեց՝ իրականացվում են նաև այդ ընտանիքների ծնողներին աշխատանքի տեղավորման, նյութատեխնիկական աջակցության ծրագրեր: Այդ կարիքները գնահատվում են խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ համատեղ: «Բոլոր ընտանիքների կարիքները նախ գնահատվում են՝ հասկանալու, թե երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիք նպատակահարմա՞ր է, արդյոք, և անգամ ցածր ռիսկի դեպքում մենք, բնականաբար, չենք խրախուսում դա»,-ասաց նախարարը:

Նա կարևորեց համագործակցությունը համայնքների հետ, որտեղ ընտանիքները լավ են ճանաչում: Նրանց կողմից մոնիտորինգն ավելի արդյունավետ կլինի:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն