Հասարակական

Գեղարքունիքում պետական միջոցներ կուղղվեն համայնքների միջև ճանապարհի հիմնանորոգմանը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում պետական միջոցներ կուղղվեն համայնքների միջև ճանապարհի հիմնանորոգմանը

ԳԱՎԱՌ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական միջոցների հաշվին այս տարվա ընթացքում հիմնանորոգվելու է Սեւան -Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7 ­կիլոմետրանոց հատվածը, որը սկսվում է Երանոս համայնքի տարածքից եւ ավարտվում Ծակքար գետի կամրջի մոտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ծրագրի իրականացման համար պետական միջոցներից հատկացվել է 796 միլիոն դրամ: Շինարարական մրցույթը գտնվում է ամփոփման փուլում:

«Ծրագրով նախատեսվում է 2 կամրջի ամրացում, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, որից վերին շերտի մակերսը կկազմի 32 հազար 729 քառակուսի մետր: Փոսային նորոգումներ կկատարվի 1 350 քառակուսի մետր մակերեսով, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, որոշակի հատվածներում՝ մետաղական արգելապատնեշներ: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ասաց Արմեն Զոհրաբյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում