Հասարակական

Տավուշի մարզում ասֆալտապատված ճանապարհներից մեկում թերություն է նկատվել, կտեղադրվի ևս մեկ շերտ

2 րոպեի ընթերցում

Տավուշի մարզում ասֆալտապատված ճանապարհներից մեկում թերություն է նկատվել, կտեղադրվի ևս մեկ շերտ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզում ասֆալտապատված ճանապարհահատվածներից մեկում թերություններ են նկատվել, կապալառու ընկերությունը պարտավորվել է 3 կմ նոր ասֆլատային շերտ տեղադրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգսիս Ալեքսանյանի հարցին:

Պատգամավորը նշեց՝ ասֆալտապատումից կես տարի չանցած Մ4 միջպետական ճանապարհում որակի խնդիրներ են նկատվում, Բաղանիս-Նոյեմբերյան-Կողբ հատվածում ճանապարհին ճաքեր կան, քանդված է: Նա հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

Պապիկյանն արձագանքեց՝ անձամբ է եղել նշված տեղում, իհարկե լավ չէ, որ կատարված աշխատանքն ունենում է թերություններ, սակայն հիշեցրեց, որ դեռ նախորդ տարվանից ունեն սկբունք. «Եթե որևէ ճանապարհաշինական ընկերություն իր աշխատանքի արդյունքում ունենում է թերացումներ, և դա ակներև է դառնում կամ մեր ուսումնասիրությունների արդյունքում, կամ տեսանելի է, բնականաբար, ամբողջ ծավալով տեղի է ունենում նոր ասֆալտաշերտի տեղադրում: Նախորդ տարի երկու նման նախադեպ է եղել: Այս տարի նույնպես բացառություն չէ, եթե կլինեն դեպքեր, կրկին շինարարը պետք է ամբողջը նորից մի շերտով ադֆալտապատի, ոչ թե շտկի միայն այդ հատվածը: Համաձայնությունն ունենք, խնդրահարույց տեղերն արդեն քանդվել են, շուրջ 3 կմ նոր ասֆլատային շերտ կտեղադրվի»,-ասաց նախարարը:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում