Արա Խզմալյանը մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է հետագա անելիքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման և սահմանափակումների պայմաններում կազմակերպությունների գործունեության վերականգնման հավանական տարբերակները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Ստեղծված իրավիճակում մենք փորձում ենք լուծումներ գտնել և կազմակերպել խմբային, կոլեկտիվ արվեստի տեսակների՝ երգչախմբերի, նվագախմբերի, թատերախմբերի, պարային խմբերի հնարավոր գործունեությունը, քանի որ բնականոն հունին վերադառնալու անորոշությունը վտանգ է նաև մասնագիտական առումով: Սովորաբար խոսում ենք ֆիզիկական վտանգների մասին, սակայն կան նաև պրոֆեսիոնալ ռիսկեր, և եթե իրավիճակը շարունակի մնալ նույնը, թեկուզ առաջիկա երկու ամիսներին, ապա մենք հետագայում լուրջ խնդիրներ ենք ունենալու այս խմբերը նորմալ որակի և մակարդակի բերելու տեսանկյունից: Դրա համար մենք քննարկում ենք, թե որոնք են անվտանգության տեսակետից հաղորդակցման լավագույն տարբերակները մշակույթի ասպարեզում»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:

Քննարկման ընթացքում առաջարկություններ են հնչել՝ փորձերը կազմակերպել տվյալ կառույցներին պատկանող բացօթյա, սակայն փակ մուտքերով տարածքներում՝ կանխելու վարակի տարածման հնարավորությունը, պահպանել անվտանգության բոլոր նորմերը, ապահովել աշխատակիցներին տրանսպորտային միջոցներով՝ համապատասխան ֆինանսական փոփոխություններ կատարելու միջոցով /քանի որ տրանսպորտը դեռևս չի աշխատում/: Քննարկվել է նաև փոքր խմբերով փորձեր անելու տարբերակը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ այս բոլոր առաջարկությունները կներկայացվեն և կքննարկվեն նաև պարետատան հետ:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում