Արոնյանն անհաջող մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անհաջող մեկնարկեց ՖԻԴԵ-ի«Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին անգամ անցկացվող մրցաշարում Եվրոպայի թիմում հանդես է գալիս Լևոն Արոնյանը: Մեկնարկային տուրում Եվրոպան մրցեց Ռուսաստանի թիմի հետ: Ընդհանուր պայքարն ավարտվեց 2:2 հաշվով: Արոնյանն առաջին տուրում մրցում էր սևերով և զիջեց Վլադիսլավ Արտյոմովին: Երկրորդ տուրում Եվրոպայի մրցակիցը Չինաստանն է (1:3 հօգուտ չինացիների): Արոնյանն այս տուրում կիսեց միավորը Յի Վայի հետ:

ՖԻԴԵ-ն առաջին անգամն է անցկացնում«Ազգերի լիգա»-ի առցանց այս մրցաշարը: Եվրոպայի թիմի կազմում հանդես են գալիս նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը,Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը:Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարին մասնակցում են ԱՄՆ-ի,Ռուսաստանի,Եվրոպայի,Չինաստանի,Հնդկաստանի և աշխարհի ընդհանուր թիմերը:Այն կեզրափակվի մարտի 10-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն