Հասարակական

Ճամբարակ համայնքում կատարվել է մեծածավալ ծառատունկ

2 րոպեի ընթերցում

Ճամբարակ համայնքում կատարվել է մեծածավալ ծառատունկ

ԳԱՎԱՌ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի առաջին օրերի ընթացքում լայնածավալ ծառատունկ է իրականացվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ծառատունկը կատարվել է համայնքապետարանի եւ«Շեն» բարեգործական­հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում տեղակայված սարալանջի տարածքում, որտեղ իրականացվելու է 7 հեկտար անտառի հիմնում՝ սողանքների հետագա զարգացումը եւ հողերի դեգրադացիան կանխելու նպատակով։

«Դեղին ակացիայի տնկիները՝ շուրջ 6 հազար հատ, տրամադրել էր «Շեն» կազմակերպությունը: Ծառատնկման աշխատանքներն իրականացրին Ճամբարակի համայնքապետարանի եւ ենթակա կառույցների աշխատակիցները: Այս ծառատունկով անտառը հիմնվել է շուրջ երկու հեկտարի վրա, իսկ մնացած հինգ հեկտարը կլրացվի առաջիկա ծառատունկերի ժամանակ: Հաշվի առնելով, որ տնկվելու են փոսային եղանակով 1-1,5 մետր բարձրությամբ տնկիներ, կհիմնվի նաեւ ոռոգման համակարգ, ինչն էլ կերաշխավորի տնկիների բարձր կպչողունակությունը: Համայնքապետարանն ապահովում է ծառերի պահպանությունը եւ հետագա խնամքը»,-նշեց համայնքի ղեկավարի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում