Գեղարքունիքի մարզում Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է եւս ինը սուբվենցիոն ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում առաջիկայում կտրվի ՀՀ կառավարոթւյան կողմից իրականացվող եւս ինը սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը, որոնք հաստատվել են Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 23-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել եւ հավանության են արժանացել մարզի Դդմաշեն համայնքի «Հանդիսությունների սրահի հիմնանորոգում (2-րդ փուլ)», Մաքենիս համայնքի «Հանդիսությունների սրահի սալիկապատում եւ գույքի ձեռքբերում», Զոլաքար համայնքի «Ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցում», Լիճք համայնքի «Ա 7 թաղամասի 5-րդ, 7-րդ, 10-րդ եւ 12-րդ փողոցների խմելու ջրագծի կառուցում», Մադինա համայնքի «Ջրահեռացման եւ ոռոգման առուների կառուցման աշխատանքներ», Ծովազարդ համայնքի «Զ. Անդրանիկ փողոցի ասֆալտապատում», Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզի մասնակի վերանորոգում» եւ Հայրավանք համայնքի «Մայիսի 9-ի փողոցի 470 մետր հատվածի հիմնանորոգում» ծրագրերը, ինչպես նաեւ՝ Սեւան համայնքի «Գրիբոյեդովի եւ Նալբանդյան փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրերը:

Որոշ ծրագրերի շինարարական մրցույթներն արդեն հայտարարվել են, մնացածներն էլ գտնվում են հայտարարման փուլում:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը