Սպորտ

Արոնյանը մեկնարկում է «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը մեկնարկում է «Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է ՖԻԴԵ-ի«Ազգերի լիգա»-ի առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ շախմատիստը հանդես կգա Եվրոպայի թիմի կազմում,որտեղ ընդգրկված են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը,Անիշ Գիրին և Աննա Մուզիչուկը:Թիմի ավագի կարգավիճակում կլինի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը:

Ավելի վաղ` ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է այն երկրները, որոնք կմասնակցեն մրցաշարին. ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա, Չինաստան, Հնդկաստան և աշխարհի ընդհանուր թիմ:Մրցաշարը կանցկացվի առցանց, կմեկնարկի մայիսի 5-ին և կեզրափակվի մայիսի 10-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում