Հասարակական

Լավ լուր Իտալիայից. շարժական մամոգրաֆը մոտ մեկ ամսից կլինի Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Լավ լուր Իտալիայից. շարժական մամոգրաֆը մոտ մեկ ամսից կլինի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շուտով շարժական մամոգրաֆ կունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո շարժական մամոգրաֆի տեղափոխումը Հայաստան սկսվեց:

«Լավ լուրեր Իտալիայից։ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո մեր շարժական մամոգրաֆը վերջապես շարժվեց դեպի Հայաստան։ Քանի որ այն ճանապարհի մի մասը անցնելու է ծովով, այն ամենայն հավանականությամբ Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Հայաստանի մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում