Հասարակական

Գեղարքունիքում նախորդ ապրիլի համեմատ ավելացել են ծնունդները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում նախորդ ապրիլի համեմատ ավելացել են ծնունդները

ԳԱՎԱՌ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի ապրիլին լույս աշխարհ են եկել 116 երեխա՝ 61 տղա եւ 55 աղջիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 58 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սեւանի, 17-ը՝ Գավառի բժշկական կենտրոններում, 10-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 10-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ այս տարվա ապրիլին մարզի բուժհաստատություններում ծնվածների թիվը 11-ով գերազանցել է նախորդ ապրիլի ծնունդներին: 2018 թվականի ապրիլին մարզի բուժհաստատություններում գրանցվել է 100 ծնունդ:

Նախորդ տարվա ապրիլին Ճամբարակի առողջության կենտրոնում գրանցված մեկ ծնունդի դիմաց այս տարվա ապրիլին ավելի է ծնվել ինը երեխա:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում