Հայաստանն ունի օրական 1000 թեստավորում անելու հնարավորություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հնարավորություն ունի իրականացնել կորոնավիրուսի ախտորոշման՝ օրական 1000 թեստավորում, նախարարությունը փորձում է ավելացնել թեստավորման ենթակա խմբերի քանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Փորձում ենք բոլոր հնարավոր ճանապարհներն օգտագործելով ավելացնել թեստավորման ենթակա խմբերը: Բոլոր ռիսկային խմբերը, որոնք հնարավոր է ունենան կորոնավիրուսային հիվանդություն, ներառվել են, օրինակ՝ արդեն ընդգրկվել են բուժաշխատողները, թոքաբորբ ունեցող պացիենտները: Ի շնորհիվ նրա, որ լաբորատոր ցանցն ընդլայնվել է, մենք հնարավորություն ունենք կատարել օրական մոտ 1000 թեստավորում»,-ասաց նա:

Փոխնախարարը վստահեցրեց, որ դրական դեպքերի մեկուսացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ նպատակ ունեն օրական թեստերի քանակը հասցնել 1000-ի:

Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22 177 թեստավորում:Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33դեպք:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել