Սպորտ

Կարլսենի մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են

1 րոպեի ընթերցում

Կարլսենի մրցաշարի կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`վերջին տուրից հետո կիսաեզրափակչում կմրցեն Ֆաբիանու Կարուանա-Հիկարու Նակամուրա, Մագնուս Կարլսեն-Դին Լիժեն զույգերը: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 1-ին, իսկ երկրորդը` մայիսի 2-ին: Եզրափակիչը կկայանան մայիսի 3-ին:

Հաղթողը կստանա 70 հազար ԱՄՆ դոլար մրցանակ: Առցանց մրցաշարին Կարլսենի հետ մասնակցում էին նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում