Սպորտ

Արոնյանը կրկին 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Արոնյանը կրկին 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 7-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը պահպանել է դիրքը և նախորդ ամսվա պես 7-րդն է: Լավագույն 10-յակում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անի Գիրին:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (53-րդ տեղ), Կարեն Գրիգորյանը (71-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ) և Սերգեյ Մովսեսյանը (99-րդ տեղ):

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում