Չարլի Լադերմանի՝ Հայոց ցեղասպանությանն անդրադարձող գիրքն՝ Արթուր Միլլերի ինստիտուտի մրցանակակիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարլի Լադերմանը ստացել է Արթուր Միլլերի ինստիտուտի «Առաջին գիրք մրցանակը»՝ իր «Բեռի փոխանակում. Հայկական հարցը, մարդասիրական միջամտությունը և համաշխարհային կարգի անգլո-ամերիկյան տեսլականները» (Sharing the Burden: The Armenian Question, Humanitarian Intervention, and Anglo-American Visions of Global Order) գրքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Լոնդոնի Քինգի քոլեջի կայքը:

Լադերմանը նշել է, որ իր գիրքը վերաբերվում է մի ամբողջ համայնքի զանգվածային սպանությանը և այն կանխելու ռազմավարություններին: «Շնորհակալ եմ Արթուր Միլլերի ինստիտուտին այս մրցանակի համար և ընդունելու համար, որ պատմությունը կարող է լուսավորել, պարզաբանել ժամանակակից մարտահրավերները. մի սկզբունք, որը առանցքային է Պատերազմի հետազոտությունների դեպարտամենտի առաքելության համար»,-ասել է Լադերմանը:

Քննելով, թե ինչպես են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արձագանքել Հայոց ցեղասպանությանը, Լադերմանի գրքում ուսումնասիրվում են մարդասիրական միջամտության հնարավորությունները, սահմանափակումները և շարունակական երկընտրանքները:

Արթուր Միլլերի ինստիտուտն իր ամենամյա մրցանակը շնորհում է Ամերիկյան ուսումնասիրությունների բրիտանական ասոցիացիայի հետ միասին:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին