Հասարակական

Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը  կհիմնանորոգվի պետական միջոցներով

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը  կհիմնանորոգվի պետական միջոցներով

ԳԱՎԱՌ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքով անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5­ կիլոմետրանոց հատվածը կհիմնանորոգվի պետական միջոցների հաշվին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, ճանապարհի հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմել է 652 միլիոն 202 հազար դրամ: Կասֆալտապատվի շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ, որից 12 հազար 300 քառակուսի մետրը կկազմի ճանապարհի երթեւեկելի մասը, իսկ 4200 քառակուսի մետր մակերս ասֆալտապատում կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Շինարարական մրցույթը գտնվում է ավարտական փուլում, իսկ աշխատանքները կմեկնարկեն մայիսի երկրորդ կեսին:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում