Հասարակական

Վետերանները Հաղթանակի օրվա առթիվ կպարգևատրվեն 300­­ հազարական դրամով

1 րոպեի ընթերցում

Վետերանները Հաղթանակի օրվա առթիվ կպարգևատրվեն 300­­ հազարական դրամով

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ՝ յուրաքանչյուրին 300 հազար դրամի չափով պարգևատրում տրամադրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 86,1 մլն դրամ:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման մշտական հիմունքներով գործող միջգերատեսչական հանձնաժողովի» հանձնարարականից, համաձայն որի նախատեսվում է Հայրենական մեծ պատերազմի 287 վետերանների` տրամադրել դրամական աջակցություն` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշեց, որ 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 287 վետերան:

Զարուհի Բաթոյանը հիշեցրեց, որ սա միանվագ պարգևատրում է, իսկ 2019-ից նրանց պարգևակճարը կառավարությունը կրկնապատկել է 50 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում