Սպորտ

Նակամուրան և Կարուանան հաղթել են առցանց մրցաշարի հերթական տուրում 

1 րոպեի ընթերցում

Նակամուրան և Կարուանան հաղթել են առցանց մրցաշարի հերթական տուրում 

ԵՐԵՎԱՆ, 29ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Հիկարու Նակամուրան 3:2 հաշվով հաղթեց Դին Լիժենին, իսկ Ֆաբիանու Կարուանան` Մաքսիմ Վաշիե-Լագրավին (2,5:1,5):

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երեքն են` Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանու Կարուանան: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում