Սպորտ

Հայ և ղազախ շախմատիստները կմրցեն Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված առցանց մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հայ և ղազախ շախմատիստները կմրցեն Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված առցանց մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի շախմատի ֆեդերացիան Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիայի հետ համատեղմայիսի 2-ին կազմակերպում է Ղազախստան-Հայաստան կայծակնային շախմատի առցանց մրցամարտ 100 խաղատախտակի վրա՝ նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցամարտն անցկացվելու է lichess.org շախմատային հարթակում: Յուրաքանչյուր զույգ կխաղա 4 պարտիա: Ժամակարգը՝ 3-ական րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 1 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից: Թիմերի կազմերը համալրելու են նշանավոր շախմատիստներ, պատգամավորներ և 8-18 տարեկան պատանիներ ուաղջիկներ։ Ըստ պայմանավորվածության՝ առաջին և երրորդ խաղափուլերում սպիտակներով կխաղա Ղազախստանի հավաքականը։

Արսեն Եղիազարյանը կյանքից հեռացել է 2020 թվականի ապրիլի 20-ին 49 տարեկան հասակում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում