ՖԻԴԵ-ն հայ շախմատիստներին կոչումներ է շնորհել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստներ ստացել են ՖԻԴԵ-ի կոչումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շախմատի միջազգային ֆեդերացիան երիտասարդ շախմատիստ Կոնստանտին Յայլոյանին շնորհել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում, իսկպատանի շախմատիստ, Եվրոպայի մինչև 12 տարեկանների փոխչեմպիոն Ռոբերտ Փիլիպոսյանին՝ ՖԻԴԵ-ի վարպետի թեկնածուի կոչում:
Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է: Անկախացումից հետո Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Եվրոպայի թիմային առաջնությունում (1999), աշխարհի առաջնությունում (2011) և շախմատային օլիմպիադայում (2006, 2008, 2012)։ Կանանց հավաքականը հաղթել է 2003 թվականի Եվրոպայի առաջնությունում։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը լավագույն 10 շախմատիստների միջին էլո վարկանիշով աշխարհում յոթերորդն է:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը