Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի հայտերի մոտ 40%-ը մերժվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման կառավարության հաստատած ծրագրերի հայտերի մոտ 40%-ը մերժվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այս մեկ ամսվա ընթացքում հայտերի գրեթե 60%-ը բավարարվել են, մոտ 40%-ը՝ մերժվել են, որովհետև չեն համապատասխանել ոլորտային այն գործունեության տեսակներին, որոնք կառավարության կողմից հայտարարված են, որպես աջակցության թիրախային շրջանակ: Կառավարությունn այս պարզեցված եղանակով նպատակ ունի աջակցել այն կազմակերպություններին, որոնք ոլորտային առումով մեծ չափով են տուժել կորոնավիրուսի տարածման հետևանքով»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ մերժման խնդիր է դարձել նաև հարկային ոչ պատշաճ պատմությունը:

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 14 միջոցառում է հաստատել։

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն