Սպորտ

Կարլսենն իր կազմակերպած մրցաշարի միանձնյա առաջատարն է 

1 րոպեի ընթերցում

Կարլսենն իր կազմակերպած մրցաշարի միանձնյա առաջատարն է 

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`աշխարհի չեպիոնը նախորդ տուրի անհաջող խաղից հետո այս անգամ հաղթանակ է տոնել` առավելության հասնելով Յան Նեպոմնյաշչիի նկտամամբ: Մյուս պարտիայում Ալիռեզա Ֆիրուջան էլ պարտության է մատնել Անիշ Գիրիին: Այժմ Կարլսենը կրկին միանձնյա առաջատարն է:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում