Հասարակական

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում

1 րոպեի ընթերցում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հանրայի կապերի բաժինը: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող 59 հիվանդներից զատ 11 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի։

Մարտի մեկից մինչև ապրիլի 27-ը մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում։ Ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներն իրականացվում են շարունակաբար։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում