Սպորտ

Կարլսենն անսպասելի պարտություն է կրել իր կազմակերպած մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Կարլսենն անսպասելի պարտություն է կրել իր կազմակերպած մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս տուրում անակնկալ պարտություն կրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով մրցում էր Անիշ Գիրիի հետ` 2,5-1,5: Տուրի մյուս պարտիայում Մաքսիմ Վաշիե-Լարգրավը զիջեց Ալիռեզա Ֆիրուջաին` 1,5-2,5:

Անկախ պարտությունից՝ մրցաշարային աղյուսակի առաջտարը Մագնուս Կարլսենն է: Նրան հետևում են Հիկարու Նակամուրան և Ֆաբիանու Կարուանան:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում