Հասարակական

Ոգեկոչեցինք շատ լսելի, բայց առանց ողբի. Փաշինյանն ապրիլի 24-ի միջոցառումների մասին

4 րոպեի ընթերցում

Ոգեկոչեցինք շատ լսելի, բայց առանց ողբի. Փաշինյանն ապրիլի 24-ի միջոցառումների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ 2020 թվականի ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներով Հայաստանը, հայերն իրենց մասին պատմելու քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ:

Վարչապետը նախ հիշեցրեց՝ երբ կորոնավիրուսային ճգնաժամը սկսվեց, իշխանութունը հայտարարում էր, որ այս ճնգաժամին պետք է նայել որպես հնարավորություն: Նա նկատեց՝ ապրիլի 24-ին այս տեսական թեզն ամենավառ և ամենահիշարժան արտահայտումը գտավ: «Ինչպե՞ս կարելի էր ապրիլի 24-ին մարդկանց արգելել բարձրանալ Ծիծեռնակաբերդ, դա աներևակայելի մի բան էր թվում, և մյուս կողմից ինչպե՞ս կարելի էր թույլ տալ՝ իմանալով, որ դրա արդյունքում մենք ամեն օր ոչ թե մեկ տասնյակ, այլ մի քանի հարյուր կորոնավիրուսային դեպքեր ենք ունենալու, և իրավիճակը վստահաբար դուրս է գալու հսկողությունից: Եվ որոշեցինք առաջնորդվել «ճգնաժամը որպես հնարավորություն» թեզով: Մենք մեր մասին, մեր պատմությունը պատմեցինք առանց աղաղակի, մենք ոգեկոչեցինք, շատ ուժեղ, տեսանելի, լսելի, բայց առանց ողբի: Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից: Եվ այդ հայացքը, մեր այդ կերպարը, համոզված եմ, բոլորիս շատ դուր եկավ»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ ուրախ է, որ շատերը հարց էին բարձրացնում, նկատում, թե ինչպես կարելի է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալ արևածաղիկ չրթելով: «Կարծում եմ, որ ինքներս մեզ համար քաղաքակրթական նոր նշաձող սահմանեցինք՝ ինքներս մեր մասին պատմելու, ինքներս մեզ ներկայացնելու: Մենք մեր ինքնության նոր քաղաքակրթական նշաձող սահմանեցինք»,-նշեց վարչապետը:

Նա նկատեց, որ Ծիծեռնակաբերդ մուտքը փակելու վերաբերյալ, սակայն, շատ կանխատեսելի շրջանակներից եղան նաև շատ կոնկրետ մեկնաբանություններ, թե իշխանությունը հատուկ է փակում Ծիծեռնակաբերդը, որ մոռացության մատնի ցեղասպանության պատմությունը: Փաշինյանն արձագանքեց. «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և հակադրեցինք այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ «ատկատային» ընկալումներ: Ոմանք թերևս չեն խորշել ազգային միջոցառումների տակ նաև որոշակի ատկատներ ապահովել: Մենք ցույց տվեցինք մեր իշխանության, մեր կառավարության, հեղափոխության գաղափարախոսության ընկալումը՝ ազգային ինքնության, հայի տեսակի, հայի կերպարի: Եվ այդ ընկալումը մենք հակադրում ենք մինչև այժմ եղած շատ ընկալումներին: Ազգային ասելով՝ ավելի քան 25 տարի ազգին թշվառացրել են, ազգին թալանել են, և դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնեց, որ մտածում են նաև հաջորդ տարվա միջոցառումների մասին: Նա նշեց՝ եթե կորոնավիրուսը չխանգարի, նախկինի նման հարյուր հազարներով, ֆիզիկական երթով բոլորը կրկին կբարձրանան Ծիծեռնակաբերդ, բայց այս տարվա միջոցառումների փորձը կօգտագործվի, որպեսզի միջոցառումները ամեն տարվա հետ լինեն ավելի ու ավելի տպավորիչ:

2020 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով տեղի չունեցավ ավանդական քայլերթը, Ծիծեռնակաբերդի մուտքն այդ օրը փակ էր, սակայն կազմակերպվել էին այլընտրանքային ոգեկոչաման միջոցառումներ: Մասնավորապես մարդիկ, կարճ հաղորդագրություններով իրենց անուն-ազգանուններն ուղարկելով, հնարավորություն ստացան մասնակցել վիրտուալ երթին: Նրանց անունները յուրահատուկ համերգային և լուսային ծրագրի ընթացքում արտացոլվեցին հուշահամալիրի սյուների վրա։

Աննա Գրիգորյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում