Քաղաքականություն

Հայաստանն ավելի դժվար մարտահրավերների միջով է անցել, քան կորոնավիրուսի դեմ պայքարն է. Արին Կարապետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ավելի դժվար մարտահրավերների միջով է անցել, քան կորոնավիրուսի դեմ պայքարն է. Արին Կարապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-շվեդական բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետը կարծում է, որ յուրաքանչյուր հայի առաքելությունն է հիշեցնել և պահանջել արդարությունը: Արին Կարապետն այս մասին ասաց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիով «Արմենպրես»-ին տված տեսաուղերձում:

Նա նախ հայերենով դիմեց Հայաստանի քաղաքացիներին, սփյուռքի հայրենակիցներին: «Ապրիլի 24-ին պլանավորել էինք գալ Երևան՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,-ասաց նա ու շարունակեց անգլերեն:

Պատգամավորը շեշտեց՝ յուրաքանչյուրի հայի առաքելությունն է փրկել, հիշեցնել և պահանջել արդարությունը: «Հենց հիմա Հայաստանը, ինչպես Շվեդիան և աշխարհի մնացած մասը, կորոնավիրուսի դեմ պայքարի մեջ են: Ահա թե ինչու, մենք չենք կարող այս տարի գալ Երևան՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Բայց թույլ տվեք հիշեցնել, որ Հայաստանը շատ ավելի դժվար մարտահրավերների միջով է անցել, քան կորոնավիրուսի դեմ պայքարն է: Մենք վերապրել ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: 1,5 մլն հայեր դաժանորեն սպանվել են համակարգված ցեղասպանությամբ՝ Թուրքիայի կառավարության կողմից օսմանյան կայսրության ժամանակ: Թույլ տվեք հիշեցնել, որ մենք վերապրել ենք 1988-ի երկրաշարժը, թույլ տվեք նաև հիշեցնել, որ մենք վերապրել ենք աղքատությունը՝ մեր անկախությունից հետո: Բայց թույլ տվեք նաև հիշեցնել, որ հայերը՝ Հայաստանի քաղաքացիները սփյուռքի հետ մեծ փոփոխություն են արել 2018-ին Հայաստանի թավշյա հեղափոխության ընթացքում»,-ասաց նա:

Արին Կարապետը նաև նշեց՝ նրանցից մեկն է, որ այդ օրերին եղել է Երևանում և ժողովրդավարական հեղափոխության մի մասն է եղել: Նա վստահություն հայտնեց՝ կհաղթենք նաև կորոնավիրուսի դեմ պայքարում: «Եվ հուսով եմ, որ շուտով կտեսնենք միմյանց Հայաստանում հաջորդ տարի, կամ միգուցե ավելի վաղ: Մենք միասին կհաղթենք այս պատերազմում։ Նույն բանը մենք կանենք՝ մի օր պահանջելով արդարությունը Թուրքիայի կառավարությունից՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,-ասաց պատգամավորը:

Շվեդիայիխորհրդարանը2010թ.ճանաչել է Հայոցցեղասպանությունը ևկառավարությանըհորդորելհետևելիրօրինակին:Սակայն Շվեդիայիկառավարությունըդեռ պաշտոնապեսչիճանաչելՀայոցցեղասպանությունը:

Աննա Գրիգորյան

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում