Սպորտ

Նեպոմնյաշչին և Լիժեն հաղթել է Կարլսենի մրցաշարի հերթական տուրում 

1 րոպեի ընթերցում

Նեպոմնյաշչին և Լիժեն հաղթել է Կարլսենի մրցաշարի հերթական տուրում 

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Մաքսիմ Վաշիե-Լագրավը 2:3 հաշվով զիջեց Դին Լիժենին, իսկ Յան Նեպոմնյաշչին առավելության հասավ Անիշ Գիրիի նկատմամբ 1,5:2,5 հաշվով:

Մրցաշարային աղյուսակի առաջատարը 8 միավորով Մագնուս Կարլսենն է:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250հազար դոլար:Հաղթողը կստանա70հազար դոլար:Առցանց մրցաշարին,Կարլսենի հետ,մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան,Ֆաբիանու Կարուանան,Դին Լիժենը,Յան Նեպոմնյաշչին,Մաքսիմ Վաշիե-Լագրավը,Անիշ Գիրին,Հիկարու Նակամուրան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում