«Ես կիսում եմ իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը».Հասան Ջեմալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջեմալը գրառումը կատարել է Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։

«Ես կիսում եմ իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,- նշել է Ջեմալ Փաշայի թոռը։

Հասան Ջեմալը, լինելով հայերի դեմ իրականացրած ոճրի կազմակերպիչներից մեկի թոռը, բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն: 2008 թվականին նա այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել Եղեռնի զոհերի հուշարձանին:

Հասան Ջեմալը 2011 թ. մարտի 31-ինԼոս Անջելեսումմասնակցել է հայկական սփյուռքի կազմակերպած «Դեր Զորից մինչև Ծիծեռնակաբերդ» խորագիրը կրող համաժողովին։

Թուրք գրող, լրագրող Հասան Ջեմալը 2012 թվականին գրել է «1915. Հայոց ցեղասպանություն» խորագրով գիրք, որը նվիրել է Հրանտ Դինքի հիշատակին: Այն ավելի ուշ թարգմանվել է նաև հայերեն և 2014 թվականին հանձնվել հայ ընթերցողների դատին, որի ժամանակ հեղինակն այցելել է Հայաստան։ «1915. Հայոց ցեղասպանության»-ի հայերեն հրատարակության շնորհանդեսի ժամանակ ներկաները բողոքել էին հարցեր տալու հնարավորությունից զրկված լինելու առնչությամբ։ Հասան Ջեմալը նույն տարվա դեկտեմբերի 12-ին ներկա էր Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում կազմակերպված հանդիպմանը, որի ժամանակ ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ հարցեր ուղղել հեղինակին։ Գիրքը 2015 թվականին թարգմանվել է նաև ֆրանսերեն։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ