Ուկրաինայի ողջ տարածքում ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի ողջ տարածքում ապրիլի 24-ին ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Analitikaua.net-ը, թեմատիկ միջոցառումները սկիզբ են առել հիշատակի օրից մի քանի օր առաջ։ Կիևի և խոշոր քաղաքների փողոցներում տեղադրվել են Հայոց ցեղասպանության մասին տեղեկություն պարունակող պաստառներ և վահանակներ։

Ապրիլի 24-ին ոգեկոչման միջոցառումները սկսվել են Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում հոգևորականների աղոթքով, այնուհետև Կիևի կենտրոնում խաչքարի մոտ խոնարհվել են ծաղիկներ։ Այդ միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հոգևորականներ։

Հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանի «Հայոց ցեղասպանություն. պատմության ընկալումը» առցանց դասախոսությունը և ինտերակտիվ առցանց ցուցահանդեսը Ուկրաինայի հայերի միության պորտալում:

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանի խոսքով՝ միջոցառումները լուսաբանում էին ինչպես կենտրոնական, այնպես էլ տարածաշրջանային հեռուստաալիքները, մասնավորապես, «Շնորհակալություն նորից ծաղկելու հնարավորության համար» («Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени») սոցիալական տեսահոլովակը ցուցադրել են տասնյակ հեռուստաալիքներ։

Ավելի վաղ, Բերդյանսկի հայերի միության ներկայացուցիչները Ազմոլի միկրոշրջանում տեղադրել են խաչքար: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015 թվականից ի վեր երկրի տարբեր շրջաններում տեղադրվել է ավելի քան 20 խաչքար:

Կարեն Խաչատրյան

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան