Աշխարհի բոլոր կողմերում պետք է հաջողակ լինենք. դա կլինի մեր հաղթանակը. Սիբիլ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, որը, հայ երգը ներկայացնելով աշխարհում, գերել է բազմաթիվ թուրքերի սրտեր, հույս ունի, որ կավելանա այն թուրքերի թիվը, որոնք կընդունեն ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ որպես 1915 թվականին իրենց ընտանիքը կորցրած մեծ հոր և մեծ մոր թոռնուհի՝ հարգանքով խոնարհվում է 105 տարի առաջ իրականացված ոճիրի պատճառով զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակի առաջ:

«Թող Աստված լուսավորի բոլորի հոգիները: Յուրաքանչյուր հայ ցանկանում է, որ աշխարհը իմանա այս պատմությունը: Օր առաջ աշխարհը պետք է առերեսվի ճշմարտությանը: Մենք պետք է սպասենք քաղաքական գործիչների քայլերին: 105 տարի անց ճանաչման համաձայնություն պետք է ձեռք բերվի համերաշխությամբ և պետք է դադարեցվեն նմանօրինակ չարագործությունները»,-շեշտեց երգչուհին:

Նրա խոսքով՝ մարդիկ այլևս գաղթի ճանապարհին չպետք է լինեն, չպետք է կորցնեն իրենց տունն ու տեղը, կյանքն ու ընտանիքները: «Մենք սփռված ենք աշխարհի չորս կողմում և տարբեր ոլորտներում պետք է հաջողակ լինենք ու բարձր պահենք հայի անունը»,-նշեց Սիբիլը:

Անդրադառալով Թուրքիային՝ նա ասաց, որ սա շատ նուրբ հարց է պետության համար: «Հույս ունեմ, որ կգա մի օր, և կավելանա այն թուրքերի թիվը, որոնք կընդունեն ճշմարտությունը: Սա բոլորիս ցանկությունն է»,-ընդգծեց երգչուհին: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց այն թուրքերին, որոնք, վտանգելով իրենք կյանքը, իրենց տանն են թաքցրել հայերին ու փրկել նրանց: Նրանց շնորհիվ են փրկվել նաև Սիբիլի մեծ մայրն ու նրա քույրը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Անժելա Համբարձումյան

Հայերեն English

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres