Հասարակական

Պետք է միշտ հիշել Հայոց ցեղասպանության հիշատակի օրը. Անտոնիա Արսլան

2 րոպեի ընթերցում

Պետք է միշտ հիշել Հայոց ցեղասպանության հիշատակի օրը. Անտոնիա Արսլան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետք է հիշել 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանության` Հայոց ցեղասպանության հիշատակի այս կարևոր օրը` ապրիլի 24-ը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց իտալահայ հանրաճանաչ գրող, հրապարակախոս, «Արտույտների ագարակը» գրքի հեղինակ Անտոնիա Արսլանը՝ ընդծելով, որ իտալացիներն արդեն գիտեն և գիտակցում են տեղի ունեցածը:

«Բոլորս փակված ենք մեր տներում այս համաճարակի պատճառով, սակայն պետք է հիշել, թե ինչ է 20-րդ դարի առաջին մեծ ցեղասպանության` Հայոց ցեղասպանության հիշատակի այս կարևոր օրը` ապրիլի 24-ը, մեզ` հայկական ծագում ունեցողներիս, ինչպես նաև իտալացիների համար, ովքեր արդեն գիտեն և գիտակցում են տեղի ունեցածը: Այն կրկնվող անհամար թելերով կապված է հրեական շոայի հետ՝ երկու իրադարձություններում էլ նույն անձանց ներգրավվածությամբ, որը պարզվեց վերջին տարիներին այս թեմայի վրա շատ աշխատանք կատարած նաև գերմանացի հետազոտողների, օրինակ` Գուստի շնորհիվ»,-ասաց Անտոնիա Արսլանը:

Նա հիշեցրեց որ Իտալիան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է երկու անգամ. առաջին անգամ 2000 թվականին, ապա նաև անցյալ տարի` հավատարիմ մնալով այն իրողությանը, որ 19-րդ դարի հայերը Իտալիան դիտարկում էին որպես եղբայրական ժողովուրդ: «Եվ ուրեմն 2020 թ․ ապրիլի 24-ը օր է, որը պետք է հիշել»,-հավելեց նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում