Սպորտ

Կարլսենն իր կազմակերպած մրցաշարի միանձնյա առաջատարն է 

1 րոպեի ընթերցում

Կարլսենն իր կազմակերպած մրցաշարի միանձնյա առաջատարն է 

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան երրորդ տուրի առաջին խաղային օրվա պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում Մագնուս Կարլսենը 1-3 հաշվով առավելության հասավ Ֆաբիանու Կարուանայի, իսկ Հիկարու Նակամուրան` Ալիռեզա Ֆիրուջայի (3,5:0,5 հաշվով) նկատմամբ: Այժմ մրցաշարի միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում