Հասարակական

Գավառ քաղաքի սոցիալապես անապահով 300 ընտանիքի օգնության կարգով տրամադրվել է կարտոֆիլի սերմացու

2 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի սոցիալապես անապահով 300 ընտանիքի օգնության կարգով տրամադրվել է կարտոֆիլի սերմացու

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի սոցիալապես անապահով 300 ընտանիք օգնության կարգով ստացել են կարտոֆիլի բարձրորակ սերմացու, որը պատրաստվում են ցանել առաջիկա օրերի ընթացքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, սերմացուն գնել եւ տնտեսություններին անվճար բաշխել է «Կամրջակ» սոցիալ -բարեգործական հասարակական կազմակերպությունը:

«Կամրջակ» ՀԿ նախագահ Մարիա Գորիսի եւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի համագործակցության արդյունքում «Կամրջակ»-ի կողմից Գավառի 300 սոցիալապես անապահով ընտանիքների հատկացվեց կարտոֆիլի սերմացու: Յուրաքանչյուր ընտանիք ստացել է 100 կիլոգրամ բարձրորակ սերմացու: Կարտոֆիլի սերմացուների տրամադրումը համայնքում լուծել է նաեւ սերմացուի վերաթարմացման խնդիր: Օգնությունն ամբողջությամբ բաժանվել է հողոօգտագործող ընտանիքներին, որոնց մեծ մասը բնակվում են քաղաքի Հացառատ եւ Արծվաքար թաղամասերում: Առաջիկա օրերի ընթացքում տնտեսություններում կկատարվի ցանքը, որի աշխատանքներին հետամուտ կլինի համայնքապետարանը: Սա «Կամրջակ» ՀԿ-ի հետ մեր համագործակցության առաջին քայլն է, որը, հուսանք, կունենա արդյունավետ շարունակություն»,-նշեց Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում