Հասարակական

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդի տարածքում տնկվելու է 5 հազար կակաչ

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդի տարածքում տնկվելու է 5 հազար կակաչ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ բարեկարգվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կանաչապատ տարածքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ բարեկարգվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կանաչապատ տարածքները: Նախօրեին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները հավասարեցրել են խոտերը: Վաղվանից՝ ապրիլի 22-ից, տարածքում 5 հազար կակաչ կտնկվի»,- հայտնում են ՀՈԱԿ-ից:

Լիլիթ Դեմուրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում