Սպորտ

Կարլսենը և Նակամուրան հաղթել են առցանց մրցաշարի երկրորդ տուրում

1 րոպեի ընթերցում

Կարլսենը և Նակամուրան հաղթել են առցանց մրցաշարի երկրորդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան երկրորդ տուրի առաջին խաղային օրվա պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մագնուս Կարլսենը ոչ մեծ դժվարությամբ 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ: Մյուս զույգի պայքարում Հիկարու Նակամուրան 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Անիշ Գիրիին:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում