ԱԺ նախագահի օգնականը հերքում է ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված անձանց մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ազգային ժողովի նախագահի օգնական Վահան Կոստանյանը հերքում է մամուլում հրապարակված լուրերն այն մասին, որ խորհրդարանում կորոնավիրուսով վարակված անձ կա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կոստանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ի պատաասխան մամուլի որոշ կեղծ հրապարակումների՝ նշեմ, որ մինչ օրս Աժ-ում չկա նոր կորոնավիրուսով վարակված անձ: Պատգամավորների սպասվող թեստավորումը կրում է պրոֆիլակտիկ բնույթ»,- գրել է Կոստանյանը։

Հայաստանում ապրիլի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1339 է, արձանագրվել է մահվան 22 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 373 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 580 է։ Փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում