Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել Լուսինե Քոչարյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել համաճարակաբան Լուսինե Քոչարյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 20-ի թիվ 469 – Ա որոշմամբ Լուսինե Քոչարյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար:

Լուսինե Քոչարյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 15-ին, Երևանում: 1994-2000 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկականխարգելման ֆակուլտետում, 2000-2001-ին` Հիվանդությունների վերահսկման հանրապետական կենտրոնում անցել է ինտերնատուրա: 2011-2013 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել Հանրային առողջության մագիստրոսի կոչում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001 թվականից ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային կենտրոնում` որպես համաճարակաբան:

2009-ից աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունում` որպես գլխավոր մասնագետ:

2013-2014 թվականներին շարունակել է աշխատանքային գործունեությունը առողջապահության նախարարությունում` զբաղեցնելով Հանրային առողջության բաժնի պետի պաշտոնը:

2014–2018-ին եղել է «Հայկական կարմիր խաչ» ընկերության Սոցիալ-առողջապահական բաժնի ղեկավարը:

2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնը:

2019 թ. հուլիսից եղել է ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար` դեկտեմբերից համատեղելով նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը:

Լուսինե Քոչարյանն իրականացնում է նաև դասախոսական աշխատանք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և հետազոտական աշխատանք Հայաստանի ամերիկյան համալսարնում:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում