Սպորտ

Կարլսենի առցանց մրցաշարի հերթական օրը հաղթանակ տոնեցին Կարուանան և Լագրավը  

1 րոպեի ընթերցում

Կարլսենի առցանց մրցաշարի հերթական օրը հաղթանակ տոնեցին Կարուանան և Լագրավը  

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան առաջին տուրի երկրորդ խաղային օրվա պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարում խաղաց երկու զույգ` Ֆաբիանու Կարուանան 2,5:1,5 հաշվով հաղթեց Յան Նեպոմնյաշչուն, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը 3:1 հաշվով առավելության հասավ Անիշ Գիրիի նկտամամբ:

Նախօրեին կայացած մրցափուլում հաղթանակ էին տոնել Կարլսենը և Դին Լիժենը:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազարը դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում