Շախմատիստները խորհուրդ են տալիս այս օրերի ազատ ժամանակը տրամադրել գրքերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները խորհուրդ են տալիս կարանտինի այս օրերին առավել շատ ժամանակ տրամադրել ընթերցանությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը պատմեց, որ այս օրերին սկսել է նոր օտար լեզու սովորել՝ ամրապնդելով մինչ այս ստացած գիտելիքները, և առավել շատ է գիրք կարդում: «Ես միայն շաբաթը մեկ անգամ եմ տնից դուրս գալիս, այն էլ խանութ գնալու»,-ասաց Տեր-Սահակյանը:

Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ դժվարություններ կան, քանի որ չի լինում միջազգային մրցաշարերի մասնակցել, փոխարենը նա մասնակցում է առցանց մրցաշարերի: «Բացի շախմատից հիմա ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ինքնակրթությանը, ավելի շատ եմ կարդում: Երբեմն նաև դուրս եմ գալիս վազելու»,-շեշտեց նա:

Աշխարհի թիմային առաջնության հաղթող Ռոբերտ Հովհաննիսյանի կարծիքով, այս կարանտինի շրջանը շախմատային գիտելիքների զարգացման համար խոչընդոտ չէ: «Ես հիմականում օրս անցկացնում եմ ֆիլմեր նայելով և երբեմն շատ եմ ձանձրանում տանը»,-շեշտեց նա:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն