Հանրային հեռուստաընկերությունը կրկին կստանա առևտրային գովազդ հեռարձակելու իրավունք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունքը վերականգնող օրենսդրական նախաձեռնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 114 «կողմ», ձայներ:

Նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Սահմանվում է նաև, որ սոցիալական գովազդը 00:00-18:00-ն հեռարձակվում է անվճար, իսկ 18:00-00:00-ն՝ վճարովի:

Արգելվելու է Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրել վիճակախաղի, ոչ խաղարկային վիճակախաղի, խաղարկությամբ վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի և գիշերային ակումբների գովազդը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները