Ռևազյանը մտադիր է Հայաստան վերադառնալ երեխայի ծնունդից հետո հնարավորինս շուտ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը մտադիր է Հայաստան վերադառնալ իր երեխայի ծնունդից հետո հնարավորինս շուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռևազյանն այս մասին ասաց տեսակապով ասուլիսում:

Նա նախ հիշեցրեց, որ այժմ Դանիայում է՝ Կոպենհագենում, որտեղ իր ընտանիքը, իր ծնողներն են: «Դեկրետային արձակուրդում եմ, բայց շարունակում եմ աշխատել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, թռիչքային անվտանգության խնդիրներով պայմանավորված: Դա իմ որոշումն է եղել, որ շարունակեմ աշխատել մինչև վերջ: Լավ եմ զգում ինձ, խնդիր չկա: Ես կվերադառնամ որքան հնարավոր է շուտ: Երեխան մի քանի ամսական լինի, ես կցանկանամ վերադառնալ, բայց դա կախված է նաև թռիչքներից, որովհետև հիմա թռիչքներ չկան»,-ասաց Ռևազյանը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Դանիա է մեկնել հղիության առիթով արձակուրդի շրջանակում՝ ընտանիքի կողքին լինելու համար:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով