Գրավը կկիրառվի նաև որպես ինքնուրույն խափանման միջոց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է, որ գրավը կիրառվի ոչ միայն որպես կալանավորման աընտրանքային խափանման միջոց, այլ նաև ինքնուրույն խափանման միջոց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ ապրիլի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

«Նախագծով առաջարկվում է խափանման բոլոր միջոցները դիտել որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ՝ հնարավորություն ընձեռելով դատարաններին անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժել, եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակներին հնարավոր է հասնել մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոցների կիրառմամբ: Վերջիններս ընտրելու հարցի լուծումը թողնվում է միայն վարույթ իրականացնող մարմնի իրավասությանը: Այսինքն, եթե կոկրետ դեպքում նշված նպատակներին հնարավոր է հասնել ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ խափանման միջոցներ կիրառելով, ապա տվյալ դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել չի կարող: Այսպիսով ապահովվում է կալանավորումը որպես բացառիկ խափանման միջոց ընտրելը»,-ասաց Գալյանը:

Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացված լինելու դեպքում դատարանին հնարավորություն է տրվում հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Առաջարկվում է գրավը կիրառել ոչ միայն կալանավորման աընտրանքային խափանման միջոց, այլ նաև որպես ինքնուրույն խափանման միջոց: «Այսինքն անկախ նրանից՝ առկա է դատարանի որոշում՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, թե ոչ, անձի նկատմամբ կարող է կիրառվել գրավ, եթե այն անհրաժեշտ և պիտանի է անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»,-ասաց Գալյանը:

Նախատեսվում է նաև ընդարձակել գրավ խափանման միջոցի կիրառման հիմքերը՝ այն թույլատրելի դարձնելով ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ անձի գտնվելն ապահովելու նպատակով, այլ նաև քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդված 1-ին մասով սահմանված ցանկացած հիմքով: Գրավի գումարի նվազագույն չափը սահմանվում է 200 հազար ՀՀ դրամ՝ անկախ հանցագործության տեսակից՝ հնարավորության տալով անձի նկատմամբ կիրառվող գրավի չափն անհատականացնել:

Պետաիրավական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գործող օրենսգիրքը գրավ, կալանք խափանման միջոցները սխալ էր կարգավորում: Անձի նկատմամբ քննիչի միջնորդությամբ ընտրվում էր խափանման միջոց կալանք, այնուհետև միաժամանակ դատարանը հնարավորություն ուներ նույն անձի նկատմամբ կիրառել գրավ: Ստացվում էր, որ մարդը կալանքի տակ է գտնվում, սակայն դրսում է, քանի որ գրավ է վճարել: Այդպես լինել չէր կարող: ՍԴ-ն ևս արձանագրել է այն փաստը, որ մարդը չի կարող միաժամանակ լինել կալանքի տակ, սակայն գտնվել դրսում, քանի որ վճարել է գրավը: «Դատարանն այլևս չի կարող որոշել միջդատական վարույթում անձի նկատմամբ գրավ կիառել: Կիրառել ենք մեկ այլ մոդել՝ այդ իրավասությունը փոխանցում ենք վարույթ իրականացնող մարմնին»,-ասաց Բաղդասարյանը:

Նախագիծն ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 97 «կողմ», 1 «դեմ» ձայներ:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ