Սոցիալական աջակցության ցուցակները ապրիլի 14-ին կհրապարկվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ, վեցերորդ ու յոթերորդ ծրագրերով, որոնք սոցիալական աջակցության են, 11 հազար 444 անձի արդեն փոխանցվել է 929 մլն դրամի աջակցություն: Այդ մասին կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ավելացնելով, որ շահառուների ցուցակը լրացվում է, ընդլայնվել է յոթերորդ միջոցառման շրջանակը, սա վերաբերում էր հղի կանանց: Եվ նախնական շուրջ 3800 շահառուի փոխարեն ակնկալվում է ունենալ ավելի քան 8000 շահառու:

«Յոթերորդ ծրագրով ընդլայնել ենք շահառուների շրջանակը՝ ներառելով նաև այն հղի կանանց, որոնց ամուսինները ոչ միայն ազատվել են աշխատանքից, այլ մինչև նշված ժամանակաշրջանը՝ մարտի 13-30-ը, ընդհանրապես չեն աշխատում: Այսինքն՝ գուցե աշխատանքը կորցրել էին ավելի վաղ, և նաև իրենք չեն աշխատում: Այսինքն՝ սա վերաբերում է աշխատանք չունեցող կանանց և եթե ամուսին ունեն, նաև իրենց ամուսիններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Բաթոյանը՝ նշելով, որ վաղը վերջնական ցուցակները հրապարակված կլինեն:

Չորրորդ միջոցառումը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին, այս դեպքում գումարները փոխանցված են: Այս պահին կա 964 երեխայի տվյալ, որոնց գումարը հասանելի է բանկերում: Նրանցից ավելի քան 200-ն արդեն ստացել են գումարները:

«Ինչ վերաբերում է ութերորդ և իններորդ միջոցառումներին, ապա աջակցությունը տրամադրվում է դիմումների հիման վրա: Եվ այսօր արդեն դիմումների ընդունելությունը հնարավոր կլինի: Ութերորդ ծրագրով վճարումներն ամենաուշը վաղը առավոտյան 09:30-ից հասանելի կլինեն, իսկ իններորդ ծրագրով երեքից հինգ օրվա ընթացքում որոշում կկայացվի»,- ասաց նա:

Բաթոյանը տեղեկացրեց, որ գործում է երկու թեժ գիծ՝114 և011 300 114հեռախոսահամարներով: Հինգ օրվա ընթացքում ավելի քան 40 հազար զանգ է ստացվել:

Հայերեն Русский

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է