Սպորտ

Գարի Կասպարովը նշում է ծննդյան օրը 

1 րոպեի ընթերցում

Գարի Կասպարովը նշում է ծննդյան օրը 

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը նշում է ծննդյան 56-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական արմատներով շախմատիստին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է ՖԻԴԵ-ն: «Կասպարովը մի քանի սերունդների հերոսն է եղել, նա մեկն է բոլոր ժամանակների լավագույն շախմատիստներից: Նա շախմատի լավագույն «դեսպաններից» է»,- ասված է շնորհավորանքում:

Կասպարովը ծնվել է 1963 թվականին Բաքվում: Միջազգային գրոսմայստերի կոչում ստացել է 1980 թվականին: Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութակի հաղթող է, չորս անգամ ԽՍՀՄ հավաքականի կազմում (1980, 1982, 1986, 1988) և չորս անգամ Ռուսաստանի հավաքականի կազմում (1992, 1994, 1996, 2002)։ Կասպարովն աշխարհի չեմպիոն դարձավ 1985 թվականին՝ հաղթելով Անատոլի Կարպովին։ 2000 թ. Կասպարովը Վլադիմիր Կրամնիկին պարտվեց աշխարհի չեմպիոնի մրցախաղում։ 2005 թ. Կասպարովը հայտարարեց, որ ավարտում է շախմատային կարիերան, որպեսզի իրեն նվիրի քաղաքական գործունեության։ 1999 թվականին Կասպարովը հասավ ռեկորդային վարկանիշի՝ 2851 միավոր, որը պահպանեց 13, 5 տարի, որը հաղթահարեց աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում