Տպագիր թերթերու միջոցաւ քորոնա ժահր չի փոխանցուիր: «Զարթօնք»-ի գլխավոր խմբագիր

3 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԶԱՐԹՕՆՔ: Ուսումնասիրութիւնները կը Հաստատեն, որ Մելանը, Թերթին Տպագրութեան Գործընթացը եւ Ցրւումէն Մինչեւ Ընթերցողին Ձեռքը Հասնելու Ժամանակահատուածը Կ՛ոչնչացնեն Ժահրը` Տպագիր Թերթը Դարձնելով Անվնաս Արտադրութիւն:

Քորոնա ժահրի տարածման ուսումնասիրութեամբ զբաղող գիտնականներ քանի մը օր առաջ հաստատած են, որ ոչ հարթ թուղթի մակերեսներ, ինչպէս՝ օրաթերթերունը, որ բաղդատած այլ թուղթի տեսակներու կամ այլ մակերեսներու՝ ողորկ կամ սահուն չէ, չի կրնար վայրկեաններէ աւելի այդ ժահրը կրել:

Արդարեւ, Ըրլ Ճ. Ուիլքինսըն, գլխաւոր եւ գործադիր տնօրէնը Միջազգային Լրատու Մետիայի Միութեան(INMA), ինքն է, որ առաջին անգամ յայտարարած է այս մասին, առկայ ուսումնասիրութիւններէն բացի նաեւ հիմնուելով այն փաստին վրայ, որ ցարդ պաշտօնական ոչ մէկ հաստատուած պարագայ կայ, որ իր վարակը ստացած է տպագիր մամուլէ:

Ուիլքինսըն խթանուած բազմահազար ընթերցողներու նամակներէն գիտնականներու մասնակցութեամբ ուսումնասիրութիւն մը կազմակերպած է օգնութեամբը չորս միջազգային լուրջ վարկ ունեցող հաստատութիւններու՝ ՄԱԿ-ի Աշխարհի Առողջապահական Կազմակերպութիւնը (WHO), Հիւանդանոցային Վարակներու Պարբերականը (JHI), Ազգային Դիւրազգացութիւններու եւ Տարափոխիկ Հիւանդութիւններու Հիմնարկը (NIH) եւ Ճոն Իննս Կեդրոնը:

Վերոյիշեալ ուսումնասիրութիւնը փաստած է, որ քորոնա ժահրը համեմատաբար երկար կ՛ապրի սահուն մակերեսներու վրայ, ինչպէս՝ փլասթիքի կամ մետաղի: Սովորական՝ որոշ ողորկութիւն ունեցող հաստ թուղթի կամ խաւաքարտի վրայ ընդամէնը քանի մը ժամ կրնայ ապրիլ, մինչ օրաթերթի թուղթին վրայ ընդամէնը՝ վայրկեաններ:

Հիմնուելով արդիւնքներուն վրայ Ուիլքինսըն աւելցուցած է, որ տպագիր մամուլը այլ ազդակ մըն ալ ունի ապահով ըլլալու: Այդ մէկը տպագրութեան համար գործածուած մելանին ալքոհոլի պարունակութիւնն է, ինչպէս նաեւ տպագրութեան մեքենաներու բնական օրերուն ալ հականեխիչ հեղուկներով մաքրելու սովորութիւնը: Իսկ ինչ կը վերաբերի ցրւումի ատեն առկայ վտանգին, ապա տուեալներն ու փորձը ցոյց կու տան, որ ցրւումի աշխատանքէն մինչեւ ընթերցողին թերթը բռնելու պահը բաւականին ժամանակահատուած սպառած կ՛ըլլայ: Այս մէկը աւելի եւս կ՛ապահովէ ժահրին չէզոքացման պարագան:

WHO-ի պատասխանատուներ, իրենց կարգին հաստատած են, որ տպագիր մամուլը ամենաանվտանգ արտադրութիւնն է այս օրերուս եւ միշտ կարելի է մեր նախասիրած թերթը անհոգ կարդալ: «Օրաթերթին վարակ կրելու հանգամանքըյանհունս (infinitesimal)փոքր է» հաստատած են անոնք:

Այլ պատասխանատու մը կատակով նշած է, որ ի զուր չէ, որ տարիներ առաջ դասական Ֆիշ էնտ Չիփսը օրաթերթի մէջ փաթաթուած կը ծախուէր փողոցներուն վրայ...:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի «Զարթօնք» Օրաթերթի

Գլխաւոր Խմբագիր

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին