Ուկրաինայում վարակվել է հայ համայնքի առնվազն մեկ ներկայացուցիչ. UA-Report.info

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում կորոնավիրուսի է հաստատվել 1978 թվականին ծնված, ծագմամբ հայ Ուկրաինայի քաղաքացու մոտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում էUA-Report.info-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը։

«Հարությունյանը հաղորդել է, որ վարակված հայերի թիվը կարող է հասնել է 3-ի. խոսքը առաջին վարակվածի ընտանիքի անդամների մասին է»,- նշում է կայքը:

Հարությունյանն ընդգծել է, որ համայնքն ակտիվորեն աշխատում է ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ուկրաինայում ապրող մյուս ազգերի ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

«Բոլոր մարզերի հայկական համայնքները կարանտինի ժամանակահատվածում տրամադրում են մարդասիրական օգնություն, աջակցում են բժշկական անձնակազմին և իրականացնում են տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքներ:

Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ պաշտպանիչ դիմակների և ախտահանիչների բարեգործական առաքումներ է իրականացնում դրանց կարիքն ունեցող տարածաշրջանի հայկական համայնքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին